Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ բնապահպանության նախարարը հրաման է ստորագրել Հայաստանի ջրային տարածքներում արդյունագործական որսի չափաքանակները սահմանելու մասին

Փետրվար 07,2017 16:20
bnapahpanutyun

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը սույն թվականի փետրվարի 7-ին հրաման է ստորագրել 2017թ. ընթացքում ՀՀ ջրային տարածքներում արդյունագործական որսի չափաքանակները սահմանելու մասին.

Հրաման N 37-Ա

2017 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ

ՍԱՀՄԱՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

Համաձայն «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի և 8-րդ հոդվածի 8-րդ կետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի N1237-Ն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով հաստատված N1 հավելվածի 12-րդ կետի «դ» ենթակետը

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ`

1. Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում 2017 թվականի ընթացքում սահմանել կարաս, ծածան և խեցգետին կենդանատեսակների արդյունագործական որսի հետևյալ չափաքանակները.

1) Կարաս` մինչև 100 տոննա,

2) Ծածան` մինչև 100 տոննա,

3) Խեցգետին` մինչև 3000 տոննա, որից Սևանա լճում՝ 1100 տոննա:

 

2.Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետին` կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի կնքման գործընթացը կազմակերպելիս հիմք ընդունել սույն հրամանի 1-ին կետում նշված չափաքանակները:

3.Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետին`

1) սահմանված կարգով վերահսկողություն իրականացնել Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում արդյունագործական ձկնորսության նկատմամբ,

2) ուժեղացնել վերահսկողությունն իշխան, կողակ և սիգ ձկնատեսակների ապoրինի որսի և վաճառքի կանխարգելման ուղղությամբ` համագործակցելով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ:

 

ՆԱԽԱՐԱՐ  Ա. ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728