«Մերոնք» շարքի այս թողարկումն անդրադառնում է միջազգային դիտորդական առաքելությունների գործունեությանն ու նպատակներին: Մեր երկրում բազմաթիվ ընտրախախտումներով ու բռնություններով ուղեկցվող խորհրդարանական և նախագահական ընտրությունները միջազգային դիտորդները գրեթե միշտ համարել են ազատ, թափանցիկ և դեմոկրատական չափանիշներին համապատասխան: Թե ինչ շահեր են հետապնդում բարձր արժեքներից ու որակներից ճառող այս կառույցներն ու դրանց «կարճատես» գործիչները` դժվար չէ կռահել: Մանրամասները` տեսանյութում:
Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ