Լրահոս
Օրվա լրահոսը

Ներսես Երիցյանը զարմանում է, թե մարդիկ ինչո՞ւ չեն խնայում՝ վարկի կանխավճարն էլ են պարտք անում

Փետրվար 07,2017 16:07

 

ԱԺ-ում «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» օրենքի քննարկման ժամանակ ՀՀԿ պատգմավոր Վահրամ Մկրտչյանը Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանին առաջարկեց վարկ վերցնելու դեպքում երաշխավորի ինստիտուտը փոխել, քանի որ հաճախ երաշխավոր են մարդիկ կանգնում ու դրա համար իրենք չեն կարողանում վարկ ստանալ:

Ներսես Երիցյանը պատասխանեց, որ 5-6 տարի առաջ դեպքեր էին լինում, որ երաշխավորն, առանց տեղեկացված լինելու, երաշիք էր տալիս, հատկապես՝ սպառողական վարկերի մասով եւ վարկային պատմությունը սեւացնում էր, չէր կարողանում վարկ վերցնել սեփական կարիքների համար: Հիմա պահանջում են, որ երաշխավորը անպայման պատշաճ իրազեկված լինի, եթե չի իրազեկվել բանկի կողմից, երաշխավորի նկատմամբ վարկային պատմության նշում չի արվելու:

Նախագծով ասվում է, որ վարկի 30 տոկոսի կանխավճար է պահանջվում:

ՀՀԿ պատգամավորն առաջարկեց, որ կանխավճարը զրոյացվի, քանի որ երիտասարդ ընտանքիները դժվար կարողանան վարկի 30% կանխավճարը տալ: Ներսես Երիցյանն էլ պատասխանեց, որ 30%-ի իմաստն այն է, թե դու ինքդ ինչքան ես ռիսկ կրում այդ տասը տարիների, որովհետև տան գինը երեք տարի հետո կարող է փոխվել, խնայողության ունակությունն է հիմքը:

Նա այլ երկրների օրինակ բերեց, թե այլ երկրներում դա խնայողություն է, որ հեշտ փակես վարկը. «Իսկ մեզ մոտ ընկալումն այն է, որ մեկը մի տեղից պիտի փող գտնի, բերի տա կանխավճար, որ բանկը վարկ տա»: Ըստ Երիցյանի` պետք է մարդկանց կրթել, որ դա ընդունեն խնայողության հիմք, ոչ թե մի ուրիշ տեղից պարտք վերցնեն, որ կանխավճար տան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728