Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քննարկվել են հրաձգություն մարզաձևի զարգացման ռազմավարությունը և միջոցառումների իրականացման 2018-2024 թվականների ծրագրերը

Փետրվար 07,2017 15:25

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում ստեղծված աշխատանքային խումբը քննարկել է հրաձգություն մարզաձևի զարգացման ռազմավարության հայեցակարգը և միջոցառումների 2018-2024 թվականների ծրագրերը:

Համաձայն ՀՀ կառավարության հավանությանն արժանացած հրաձգություն մարզաձևի զարգացման հայեցակարգի՝ նախատեսվում է Երևանում և ՀՀ մարզերում կառուցել  անվճար հիմունքներով գործող ուսուցողական-մարզումային հրաձգարաններ, ինչպես նաև վճարովի հիմունքներով գործող ժամանցային հրաձգարաններ, որտեղ ոչ միայն հնարավոր կլինի ծանոթանալ զենքին, սովորել նշանառություն ու կրակել, այլ նաև պարբերաբար կանցկացնեն վարժանքներ: Որպես մարզաձևի զարգացման կարևորագույն նախապայման նախատեսվում է ուսումնական հաստատություններում զինվորական պատրաստության դասաժամերին ուսուցանել կրակելու հմտություններ՝ տղաներին և աղջիկներին համահավասար, վերանորոգել հրաձգարանները և այլ ծրագրային միջոցառումներ: Ներկաները համակարծիք էին, որ զինվորական պատրաստության դասաժամերի բարեփոխումները, հրաձգարանների վերանորոգումը, զենքով և զինամթերքով ապահովումը, նոր հրաձգարանների կառուցումը ոչ միայն նպաստելու են այս մարզձևի մասսայականացմանը, այլև հանգեցնելու են հրաձգություն մարզաձևում մարզական արդյունքների աճին, միջազգային մրցասպարեզներում մեդալների ձեռքբերմանը, Հայաս­տանի Հանրապետության մարզական հեղինակության ամրապնդմանը։

Քննարկմանը մասնակցել են աշխատանքային խմբի անդամներ՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական Վլադիմիր Հովհաննիսյանը, նախարարության սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչության հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության բաժնի պետ Լյովա Վարդանյանը, «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հասարակական կազմակերպության նախագահի տեղակալ Սամվել Խաչատրյանը, Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Ռոբերտ Հովսեփյանը, ՀՀ հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը, Հրաձգության հանրապետական մարզադպրոցի տնօրեն Արմեն Հայրապետյանը, նույն դպրոցի փոխտնօրեն Գագիկ Զոհրաբյանը, Հայաստանի պրակտիկ հրաձգության ֆեդերացիայի գործադիր տնօրեն Գագիկ Խաչատրյանը:

 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728