Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն առաջարկում է Հայաստանում «Գործարարի օր» նշել:
Նախարարը կառավարության փետրվարի 9-ի նիստին կներկայացնի որոշման նախագիծ, ըստ որի առաջարկվում է մարտի 3-ը մեր երկրում նշել որպես «Գործարարի օր»:
«Նախագծի ընդունմամբ կնշվի «Գործարարի օրը», որով կարժևորվի հայ գործարարի դերը»,-գրված է նախագծում:
Իսկ որոշումն անհրաժեշտ է ընդունել, ինչպես դրա հեղինակներն են գրում,
Կարդացեք նաև
Հայաստանի տնտեսության զարգացման գործում, ինչպես նաեւ հայ ժողովրդի կյանքում գործարարի առանձնահատուկ դերն ընդգծելու նպատակով:
«Որոշման նախագծով նախատեսվում է «Գործարարի օրը» նշել մարտի 3-ին` կարեւորելով այն հանգամանքը, որ 2017 թվականի մարտի 3-ին լրանում է հայ մեծ գործարար եւ բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան 175 ամյակը: Կարծում ենք` այդպիսով ոչ միայն հարգանքի տուրք կմատուցվի իր գործերով հայ ժողովրդի մեծագույն սերն ու հարգանքը նվաճած մեր ազգի արժանավոր զավակին, այլեւ հանրության ու նոր սերնդի ուշադրության կենտրոնում կպահի Հայաստանի այն գործարարներին, ովքեր արդեն իսկ ազգօգուտ գործերով ձգտում են նմանվել Ալեքսանդր Մանթաշյանցին: Կարեւորելով գործարարի դերը պետության տնտեսության զարգացման, հետեւաբար ժողովրդի բարեկեցության ապահովման մեջ` կարծում ենք, որ արժանին պետք է մատուցել գործարարներին` գնահատելով նրանց աշխատանքը եւ տարվա մեջ մեկ օր նվիրել նրանց»,-այսպես է նախարարությունը հիմնավորում իր որոշման նախագիծը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ