ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Բելառուսի Գերագույն դատարանը քիչ առաջ մերժեց բլոգեր Ալեքսանդր Լապշինի դիմումը: Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի հանդիսացող Լապշինը բողոք էր ներկայացրել ընդդեմ դատախազության որոշման, ըստ որի, Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջանին:
«Գերագույն դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Վճռի հրապարակումից հետո այն պետք է կյանքի կոչվի ներքին օրգանների կողմից»,- այս մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին ասել է Բելառուսի դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Պյոտր Կիսելյովը:
Ալեքսանդր Լապշինը տարիներ առաջ երկու անգամ այցելել է Լեռնային Ղարաբաղ, ամիսներ առաջ էլ քննադատել է Իլհամ Ալիևին, ինչից հետո պաշտոնական Բաքուն բլոգերի դեմ մի քանի քրեական գործ է հարուցել և միջազգային հետախուզում հայտարարել: