Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Ես լինելու եմ միշտ Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ-ի կողքին»

Փետրվար 07,2017 15:01

Փետրվարի 10-ին կայանալիք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարում Նաիրա Զոհրաբյանը վայր կդնի կուսակցության նախագահի եւ քաղխորհրդի նախագահի լիազորությունները: Դրանք կստանձնի Գագիկ Ծառուկյանը: Aravot.am-ի հետ զրույցում այդ տեղեկությունը հաստատեց նաեւ Նաիրա Զոհրաբյանը. «Գագիկ Ծառուկյանը վերստին կստանձնի կուսակցության նախագահի եւ քաղխորհրդի նախագահի պաշտոնը, ինչին որ այսքան ժամանակ սպասում էին կուսակցականները եւ ես»:

Հիշեցնենք, Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ նախագահի եւ քաղխորհրդի նախագահի լիազորությունները ստանձնեց 2015-ին`Գագիկ Ծառուկյանի`քաղաքականությունից հեռանալուց հետո: Մեկ ամիս առաջ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց փակված քաղաքական էջը բացելու եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին: Գագիկ Ծառուկյանի`ԲՀԿ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո, արդյո՞ք, «Ծառուկյան» դաշինքում կոնֆիգուրացիան փոխվում է`հարցին, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ կոնֆիգուրացիա չի փոխվում, քանի որ ԲՀԿ-ն լինելու է դաշինքում`Գագիկ Ծառուկյան նախագահով:

Մնո՞ւմ է Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ-ում`հարցին էլ այսպիսի պատասխան հնչեց. «Բնականաբար: Ես լինելու եմ միշտ Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ-ի կողքին»:

Թե ո՞ր ուժերը կլինեն դաշինքում, առայժմ վերջնականապես ճշգրտված եւ համաձայնեցված չէ: Ուստի, Նաիրա Զոհրաբյանը անուններ չի հնչեցնում. «Երբ ամեն ինչ կլինի հստակ պայմանավորված եւ ստորագրված, մամուլին կտեղեկացնենք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728