«Եթե Օհանյան-Օսկանյան դաշինքը շարունակի հապաղել և գաղտնի պահել ժողովրդից իր գործողությունները, ապա հնարավոր է ԱԻՄ-ը դուրս գա այդ միությունից»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:
Ըստ՝ ԱԻՄ նախագահի, Օհանյան-Օսկանյան դաշինքում տեղերի գզվրտոց է գնում.
«Երբ կա դիկտատուրա, ավելի հեշտ է տեղերի հարցը լուծել, իսկ ժողովրդավարական կառույցներում մի քիչ դժվար է: Գզվրտոց է սկսվել տեղերի համար, բայց եթե դու գնում ես հաղթելու, ուզում ես երկրում ինչ-որ բան փոխել, այդ ի՞նչ կարևոր է, թե ցուցակի որ տեղում կլինես՝ առաջին, թե տասներորդ: Այդ գզվրտոցին ԱԻՄ-ը չի մասնակցի, քանի որ ես արդեն հայտարարել եմ, որ համաձայն եմ լինել տասներորդ տեղում»,-ասաց Պարույր Հայրիկյանը:
Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: