ԱԺ ՀԱԿ խմբակցության նախաձեռնած ստորագրահավաքին 16 պատգամավոր է միացել: Այդ մասին, այսօր խորհրդարանում, արգրողների հետ զրույցում ասել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Հիշեցնենք, ՀԱԿ-ը երեկ հայտարարեց, որ ստորագրահավաք է սկսում ընտրությունների օրը փոխելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար: Երեկ 14 պատգամավոր էր ստորագրել, այսօր ձեւաթղթի տակ երկու պատգամավոր էլ է ստորագրել: Արամ Մանուկյանը լրագրողներին ասել է, որ հավանական է, որ ՕԵԿ խբակցության պատգամավորները ևս միանան, բայց դեռ մտածում են, չեն կողմնորոշվել:
ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է 27 ստորագրություն: Այս դեպքում 24-ժամյա ռեժիմը չի գործում, ստորագրահավաքի համար ժամկետ չկա: Երբ հավաքվեն անհրաժեշտ 27 ստորագրությունները` այն ժամանակ էլ ՀԱԿ-ը կարող է դիմել ՍԴ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև