Փետրվարի լույս 7-ի գիշերը Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում անհայտ անձը կամ անձինք կտրել են գյուղի տրակտորիստին պատկանող մոտ 200 դեղձի ծառ: Պտղատու ծառերը մեկ տարեկան են, պատվաստված:
Հատված ծառերը գտնվում են ոչ թե այգետիրոջ տան մոտ, այլ՝ բաց դաշտում: Բագրատաշենի վարչական ղեկավար Արկադի Մակյանի վկայությամբ՝ այգետեր տրակտորիտը բարի բնավորության տեր է: Հայտնի չէ, թե ինչը կարող է լինել նման չարագործության պատճառը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև