Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գլխավոր դատախազի հանձնարարությամբ գործն ուղարկվել է ՀՔԾ վարույթ

Փետրվար 07,2017 12:40

Լոռու մարզի Տաշիր քաղաքում իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ  ուղարկվել է ՀՔԾ: Քրեական գործը հարուցվել է  2017 թվականի հունվարի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել է, որ քաղաքացի  Մ. Ա.-ն, տեղեկանալով ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնի ՊՊԾ ջոկի վարորդ` ոստիկանության ավագ սերժանտ Ա. Ա.-ի իր կողմից մորեղբորը  ոստիկանության Տաշիրի բաժին հրավիրելու և վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու հանգամանքի մասին, վրդովվել և  քաշքշել է ծառայողական պարտականությունները կատարող` Տաշիրի զորակոչային տեղամասի հարակից տարածքում այդ պահին հասարակական կարգը պահպանող ու անվտանգությունն ապահովող Ա. Ա.-ին,  գործադրելով նրա առողջության համար ոչ վտանգավոր բռնություն: Նկարագրված հանցավոր արարքը կատարելու կասկածանքով Մ. Ա.-ն ձերբակալվել է:

Քննության ընթացքում, քաղաքացի Մ.Ա.-ն ցուցմունք է տվել այն մասին, որ 2017 թվականի հունվարի 17-ին` ժամը 13-ի սահմաններում, եղբորը Տաշիր քաղաքի զինկոմիսարիատից պարտադիր զինվորական ծառայության ճանապարհելուց հետո, նույն քաղաքի Էրեբունի փողոցում ոստիկանության Տաշիրի բաժնի աշխատակից Ա. Ա.-ն վիճաբանել է մոր  հետ, որի ընթացքում հարվածել է վերջինիս, ինչից զայրացած ինքը մեկ անգամ ձեռքով հարվածել է ոստիկանության աշխատակցին:

Հունվարի 18-ին Մ.Ա.-ի մայրը իր և ոստիկանության աշխատակցի միջև տեղի ունեցածի մասին գրավոր հաղորդում է տվել ոստիկանության Տաշիրի բաժնում:

Մ.Ա-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, որում նա իրեն մեղավոր չի ճանաչել: 2017 թվականի հունվարի 20- ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է մեղադրյալ Մ.Ա-ի նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառելու միջնորդությունը: Վերջինս տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ:

Գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝  ՀՀ գլխավոր դատախազը  գործը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ  մասի 2-րդ պարբերությամբ սահմանված կարգով  ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչի վարույթից վերցրել և հանձնել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթ:

 

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728