Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Բլից-վիրտուալ. «Չորրորդ իշխանություն»

Փետրվար 07,2017 12:28

– Պարոն վարչապետ, վերջին շրջանում կարծես թե մի քիչ լարված եք, Գյումրիում էլ լրագրողների վրա բարկացաք…

– Գյումրիում հանդիպե՞լ  եմ լրագրողների հետ։ Այո։ Բարկացե՞լ եմ։ Ոչ։

– Բա ինչո՞ւ էիք դժգոհ, որ լրագրողները դիլխոր էին։

– Ախր զարմանալի ժողովուրդ են… Կառավարությունն արդեն տասը տարի է ամեն ինչ անում է գյումրեցիներին զվարճացնելու համար, իսկ նրանք էլի դիլխոր են։

– Օրինակ՝ ի՞նչ է անում։

– Ո՞նց թե ինչ է անում։ Դուք Գյումրիի զարգացման ծրագիրը չեք  կարդացե՞լ։ Տեխնոպարկ, նավահանգիստ… Ուրիշները    ծիծաղից    կմեռնեին,    իսկ սրանք էլի դիլխոր են։ Հետո էլ ասում են՝ հումորի մայրաքաղաք։

– Վերջին հարցը: Ճի՞շտ է, որ ցանկանում եք Ռուսաստանից երկուսուկես միլիարդ դոլարի ներդրումներ բերել Հայաստան։

– Ցանկանո՞ւմ եմ։ Այո։ Կբերե՞մ։ Չգիտեմ։ Բայց եթե լրագրողները դիլխոր լինեն՝ հաստատ չեմ բերի։ Այ մարդ, ձեզանից ի՞նչ ա գնում, ծիծաղե՛ք, էլի, ուզում եք՝ ազգաբնակչությանը խուտուտ տալու գրասենյակ բացեմ։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728