Գեորգի Գյուրջիևը հայտնի է՝ որպես ճանապարհորդ, կոմպոզիտոր և միստիկ-փիլիսոփա, ներքին կատարելագործման «չորրորդ ճանապարհի» ուսմունքի հեղինակն է։ Նա նաև շատ իմաստուն է եղել։ Այս խորհուրդները տարբեր ժամանակներ նա տվել է իր դստերը Դուշկա Հովարտին։
Կենտրոնացիր ինքդ քեզ վրա։
Յուրաքանչյուր վայրկյան գիտակցիր, թե ինչ ես զգում, տեսնում, անում։
Ինչ սկսել ես՝ հասցրու ավարտին։
Ինչ որ ձեռնարկում ես, արա ուժերիդ գերագույն լարումով։
Մի կապվիր այն ամենին, ինչը կարող է կործանել քեզ։
Առատաձեռնությունդ հեռու պահիր վկաներից։
Բոլորին վերաբերվիր այնպես, ինչպես քո ազգականներին ես վերաբերվում։
Ուղղիր սխալներդ։
Ամեն մի ընծայի համար սովորիր երախտապարտ լինել։
Ինքնապաշտպանական վարքդ կանգնեցրու։
Մի խաբիր, մի գողացիր, այդպես վարվելու դեպքում կգողանաս և կխաբես քեզ։
Օգնիր մերձավորներիդ, բայց այնպես մի արա, որ նրանք քո օգնությունից կախում ունենան։
Մեծ տարածություններ մի զբաղեցրու։
Հրապարակման պատրաստեց Պողոս ՎԱՐԺԱՊԵՏՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում