Լրահոս
Օրվա լրահոսը

«Վաշինգտոնը ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակում գործելու է ուժի դիրքերից». «168 ժամ»

Փետրվար 07,2017 11:34

«168 ժամի» զրուցակիցն է միջազգայնագետ, անվտանգության եւ պաշտպանության ոլորտների փորձագետ, ռուս վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը

– Պարոն Տրոֆիմչուկ, հաշվի առնելով ԼՂ հակամարտության կողմերի, ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների վերջին հայտարարությունները, ձեր գնահատմամբ՝ ո՞ր փուլում են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները, և ինչպե՞ս ապագայում կարող է զարգանալ բանակցային գործընթացը։

– ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններն այն նույն փուլում են, ինչ 2016թ. ապրիլի վերջին, եթե հաշվի չառնենք նույնիսկ դրսից ակնհայտորեն երևացող բանակցային ինտենսիվության անկումը։ Այսօր արդեն չկան հանդիպումներ, հայտարարություններ, այցեր։ Երևի թե ինչ-որ մեկը համարում է, որ ամեն ինչ հարթվել, հանդարտվել, մոռացվել է, և նույնիսկ ավելին, վերադարձել է իր ստանդարտ ձևաչափին, որը նախորդում էր ապրիլյան պատերազմին։ Սա վտանգավոր մոլորություն է։ Ներկայիս քնի վտանգն այն է, որ հակամարտությունից հանվել է ստատուս-քվո կնիքը, և իրավիճակը կարող է պայթել ցանկացած պահի։ Հայաստանն ու Ադրբեջանը վաղուց նույնը չեն, ինչ մինչ ապրիլը։ Ադրբեջանը մշտապես պատրաստ է պատերազմել, իսկ Հայաստանը պատրաստ չէ հանձնել ոչ մի միլիմետր հող՝ ինչ կարգավիճակում էլ որ դրանք ֆորմալ կերպով լինեն։ Չեն իրագործվել նույնիսկ այն որոշումները, որոնք ընդունվել էին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում, որոնք վերաբերում էին հակամարտության կարգավորման չափանիշների լայն սպեկտրի, դրանք պետք է իրականացվեին այդ գագաթաժողովներում ընդունված որոշումների համաձայն։

Դիտորդներին գրեթե ոչինչ հայտնի չէ շփման գծում այն քայլերի մասին, որոնք պետք է իրականացվեին վերոնշյալ գագաթաժողովներում կայացված որոշումների համաձայն։ Չկա նաև պատասխան մի շարք կարևոր հարցերի՝ ո՞վ է սկսել պատերազմը, ո՞վ պետք է պատասխանատվություն կրի, այդ թվում՝ ֆինանսական և տնտեսական։ Ուստի ամենավատ դեպքում բանակցային գործընթացը կրկին կակտիվացվի՝ ցույց տալու համար ջանքերի առկայության փաստը։ Բայց ամենածանր դեպքում որոշում՝ նախկինի նման, չի լինի։ Իսկ բանակցային գործընթացի նպատակը, ինչպես միշտ, կանխելն է,, որպեսզի իրավիճակը չվերաճի պատերազմականի։  Սա,  իհարկե,  մարտավարություն  է՝ առանց որևէ ռազմավարության։

– Նկատո՞ւմ եք արդյոք լարվածություն Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում։ Եթե այո, ապա, ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված այդ լարվածությունը։

– Բաքվի և Մոսկվայի միջև լարվածություն չկա։ Ինչպես ես արդեն ասացի, կա Բաքվի դժգոհությունն առ այն, որ ապրիլից հետո ոչինչ չի արվել։ Եթե իրավիճակը երկարաձգվի, ապա լարվածություն հնարավոր է՝ հատկապես, որ

Վաշինգտոնի հակաիրանական քաղաքականության ակտիվացումն ուղիղ անդրադարձ է ունենալու տարածաշրջանային բոլոր գործընթացների, այդ թվում՝ Ղարաբաղի վրա։ Կարևոր հարցը հետևյալն է՝ ի՞նչ դիրքորոշում կստանձնի Վաշինգտոնն Ադրբեջանի նկատմամբ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրանում լուրջ ադրբեջանական համայնք է ապրում։ Այս

ամենից ելնելով՝ մեկ բան կարելի է ասել, որ Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը բաց թողեցին տարածաշրջանային իրավիճակի կայունացման իրենց վերջին հնարավորությունը, որը պետք էր օգտագործել նախորդ տարվա

աշնանը, երբ ԱՄՆ-ը զբաղված էր սեփական խնդիրներով։ Պետք չէր սպասել «Թրամփի գահի» բետոնացմանը։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728