Լրահոս
Օրվա լրահոսը

Կրոնական կազմակերպությունները Սահմանադրական իրավահավասարություն են պահանջում. armenian-community.ge

Փետրվար 07,2017 11:24

Վրաստանի Սահմանադրական Դատարանը ընթացիկ տարվա փետրվարի 6-ին ուսումնասիրության տակ է առել երկրում գործող մի շարք կրոնական կազմակերպությունների՝ Վրաստանի Խորհրդարանի դեմ ուղղված դատական հայցը։ Կրոնական կազմակերպությունները երկրի Սահմանադրական Դատարանից պահանջում են հաստատել՝ խտրականություն չէ՞ արդյոք հանդիսանում այն փաստը, որ երկար տարիների ընթացքում միայն Վրացական եկեղեցին է նվերի տեսքով պետությունից ստանում տարբեր պետական սեփականություններ։

«Վրաստանի Սահմանադրական դատարանը երկրի Խորհրդարանի դեմ հայց է հարուցվել Վրաստանի մուսուլմանների Գերագույն վարչության, ավետարանական-մկրտական, ավետարանական, ավետարանական-լյութերական եկեղեցիների և Փրկության եկեղեցու անունից։ Կրոնական կազմակերպությունները խնդրում են Վրաստանի Սահմանադրական Դատարանին ուսումնասիրել՝ չի՞ հանդիսանում արդյոք խտրականություն և Սահմանադրական իրավահավասարության խախտում այն փաստը, որ Կառավարությունը անփոխհատույց կերպով պետական սեփականությունը փոխանցում է միայն Վրաց Ուղղափառ Եկեղեցուն։

Կրոնական կազմակերպությունները կարծում են, որ տվյալ փորձը խտրականություն է, քանի որ այլ կրոնական կազմակերպությունները, գործող օրենսդրության համաձայն՝ չեն կարող Կառավարությունից ստանալ պետական սեփականություն։ Տվյալ իրավունքից կարող է օգտվել միայն Վրաց Ուղղափառ եկեղեցին։ Կրոնական կազմակերպությունների հայցը կուսումնասիրվի Դատարանների Առաջին Կոլեգիայի նիստի ընթացքում», -ասված է Վրաստանի Սահմանադրական Դատարանի տարածած հայտարարությունում։

Հարկ է նշել, որ երկրի Սահմանադրական Դատարանին հայցով դիմած կրոնական կազմակերպությունների շարքում չկա ո´չ հրեական համայնքը, ո´չ հռոմեա-կաթոլիկ թեմը, ո´չ Վիրահայոց Թեմը։

Հիշեցնենք, որ պետականության վերականգնման պահից մինչ օրս վրաց պետությունը պարբերաբար և մեծ քանակությամբ Վրաց Ուղղափառ եկեղեցու սեփականությանն է հանձնում անփոխհատույց կերպով տարբեր տեսակի պետական սեփականություններ։

Ինչ վերաբերում է այլ կրոնական կազմակերպություններին, ապա նրանց մի մասը, ոչ միայն չի ստանում պետությունից «նվերներ»՝ տարբեր պետական սեփականությունների տեսքով, այլև մինչ օրս ապարդյուն պահանջում է վերադարձնել Խորհրդային տարիներին բռնագրաված և արդեն պետականության ձեռքբերման ժամանակահատվածում Վրաց եկեղեցու Պատրիարքարանի հսկողությանը հանձնված իրենց պատկանող մասնավոր սեփականությունը։

armenian-community.ge

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728