Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն խնդիր չունի այլ ուժերի հետ միավորվելու. «Ժողովուրդ»

Փետրվար 07,2017 11:21

Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին տեղի ունեցող ակտիվ վերադասավորումների արդյունքում բազմաթիվ քաղաքական գործիչներ կտրուկ փոխում են իրենց ճամբարները։ Մինչեւ վերջերս բարձրագույն պաշտոններ զբաղեցնողներն ու տարիներ շարունակ ՀՀԿ-ի գործողությունները գովերգողները մեկեն դառնում են ընդդիմադիր, իսկ ընդդիմադիր դաշտի որոշ խաղացողներ էլ, իրենց համար նոր հնարավորություններ տեսնելով, համալրում են իշխանական ուժի գովերգակների շարքը։

Ինչպե՞ս են հանրապետականները վերաբերվում ճամբարափոխ եղած քաղաքական գործիչներին, այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ։

– Պարոն Շարմազանով, խորհրդարանական ընտրությունների նախաշեմին քաղաքական դաշտում տեղի ունեցող վերադասավորումների արդյունքում շատ քաղաքական գործիչներ ճամբարափոխ են լինում եւ հայտնվում ՀՀԿ-ում։ Ինչպե՞ս եք վերաբերվում նման գործիչներին։

– Յուրաքանչյուր քաղաքացի ինքն է ազատ՝ իր կամարտահայտությամբ որոշելու ընտրություններում իր քաղաքական վարքագիծը։ Այստեղ վերաբերմունքի խնդիր չեմ տեսնում։ Աշխարհում շատ կան օրինակներ, որ տարբեր մարդիկ տարբեր կուսակցություններ են փոխում։ Լավ է, թե վատ, կարծում եմ՝ դա հանրապետականում ամենաքիչն է, քաղաքական դաշտում, որ նայեք, կտեսնեք։ Եթե այդ ամենի տակ քաղաքական դրդապատճառ, քաղաքական հիմնավորում կա, նորմալ է, եթե այդ ամենի տակ ընդամենը կա անձնական շահ, բնականաբար՝ ոչ։

– Իսկ ինչպե՞ս եք հասկանում, որ տվյալ քաղաքական գործիչն ունի քաղաքական դրդապատճառ, այլ ոչ թե տեղափոխվում է Հայաստանի Հանրապետական կուսակցություն, ինչպես Դուք ասացիք՝ անձնական շահի համար։

– Տվյալ մարդու քաղաքական հայտարարությունից, սկզբունքային դիրքորոշումից։ Հիմա նայեք ընդդիմադիր դաշտին, տեսեք՝ ինչ աջաբ-սանդալ է ստեղծվել։ Կան մարդիկ, ովքեր նախկին պաշտոնյա էին, հենց պաշտոնում էին, ամեն ինչ նորմալ էր, հենց պաշտոնից դուրս եկան, մի օրում դարձան թունդ ընդդիմադիր։

– Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին եւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին նկատի՞ ունեք։

– Խոսքը երեւույթի մասին է, ինչու՞ Հովիկ Աբրահամյանի եւ Սեյրան Օհանյանի։

– Վերջին շրջանում իշխանություններից հեռացած առանցքային դեմքերը հենց Հովիկ Աբրահամյանը եւ Սեյրան Օհանյանն են։ Առաջինի դեպքում դեռեւս հստակություն չկա, իսկ երկրորդի պարագայում արդեն պարզ է՝ ընդդիմադիր դիրքերից է հանդես գալիս։

– Ո՛չ, բազում օրինակներ կան, դա նոր չէ, որ եղել է։ Հայաստանի 25-ամյա պատմության մեջ հարյուրավոր են նման օրինակները։ Իհարկե, դաշինքներ էլ պետք է լինեն, հաճելի է, որ լինեն, բայց անհրաժեշտ է, որ լինեն գաղափարական։ Իսկ մեզ մոտ, էլի եմ ասում, աջաբ¬սանդալ է, այսինքն՝ սոցիալիստը լիբերալի հետ է, պահպանողականը…

Վահագն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728