Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարար Ռոստոմյանը ՀՀ վարչապետին է ներկայացրել 2016 թվականին կատարված աշխատանքները

Փետրվար 07,2017 11:11

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը ՀՀ վարչապետին է ներկայացրել 2016 թվականին կատարված աշխատանքները։

Հաշվետու տարում մշակել և ՀՀ կառավարության հավանությանն են արժանացել ոլորտի զարգացմանը վերաբերող մի շարք որոշումներ և հայեցակարգեր: Իրականացվել են բնակչության տարբեր խմբերի շրջանում սպորտային մասնակցությունը խրախուսող մի շարք միջոցառումներ:

Երիտասարդական հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացման և մասնակցային գործընթացների խթանման նպատակով 2016 թ. գործարկվել է երիտասարդական պորտալը՝ նոր գործիքակազմով և ժամանակակից լուծումներով, իրականացվել են վերապատրաստման ծրագրեր:

Նախարարը զեկուցել է, որ 2017 թ. գերակա խնդիրներն են ՀՀ բնակչության շրջանում ֆիզիկական կուլտուրայի և մասսայական սպորտի տարածումը, երիտասարդների ներգրավվածության մակարդակի բարձրացումը, սպորտային տուրիզմի զարգացման հայեցակարգի մշակումը, հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևի զարգացումը, ֆիզկուլտուրայի միջոցով նախադպրոցական տարիքի երեխաների շրջանում առողջ ապրելակերպի սերմանումն ու տարածումը, բակային մարզական միջոցառումների միջոցով Երևանում և ՀՀ մարզերում մասսայական սպորտի զարգացումը և այլն:

Կառավարության ղեկավարը կարևորել է գերակա խնդիրների կատարման նպատակով առկա խնդիրների գույքագրումը, առաջարկությունների հավաքագրումը և կոնկրետ միջոցառումների իրականացումը:

 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728