Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը շախի է գցում. «Հայկական ժամանակ»

Փետրվար 07,2017 11:08

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի շաբաթօրյա այցը Գյումրի, պետք է նկատել, հիշարժան է։ Եվ ոչ այնքան այն պատճառով, որ վարչապետը խորհուրդ տվեց լրագրողներին «դիլխոր» չմնալ, կամ վերցրեց լրագրողի խոսափողը ու նրան հորդորեց պատասխանել իր տված հարցին։/

Այդ այցի ժամանակ տեղի ունեցավ մի իրադարձություն, որը թերեւս աննախադեպ է Հայաստանի համար։ Գործող վարչապետը հաստատեց, որ ինքը պատրաստվում է իր անձնական միջոցներից ներդրում կատարել բիզնեսի մեջ։ Ներդրումը կատարվելու է պաշտոնապես, առանց դրածո անձանց մասնակցության, եւ այդ մասին հայտարարել է հենց վարչապետը։ Սա չլսված բան է։ Մինչ այժմ բարձրաստիճան պաշտոնյաները հրապարակավ չեն հայտարարել, առավել եւս չեն էլ գովազդել, որ այս կամ այն բիզնեսում ներդրում են կատարել:

Եվ ուրեմն, ինչու է վարչապետը որոշել իր անձնական միջոցներով մասնակցել մի ներդրումային ծրագրում, որը բավական ռիսկային է։ Հաշվարկը թերեւս հետեւյալն է։ Ինչպես նշել էինք նախկինում, ներդրում անելով այս ծրագրում, վարչապետը ցանկանում է «շախի գցել» նաեւ այլ ներդրողների։ Դա էր թերեւս պատճառը, որ նա իր հետ Գյումրի էր տարել 2 տասնյակ գործարարների։ Եթե բոլորը ոգեւորվեն այդ ծրագրով, ուրեմն մեծ է հավանականությունը, որ վարչապետի ներդրումը ֆինանսական տեսանկյունից կլինի արդարացված, թեկուզև երկար ժամանակահատվածում:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728