Վրաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները գտնվում են «ռազմավարական համբերության» ռեժիմում: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:
«Ռուսաստանի հետ հարաբերությունները նույն ռեժիմում են, ինչ որ նախկինում, այսինքն` ռազմավարական համբերության ռեժիմում, որն ունի իր բարդ կողմերը: Ես նկատի ունեմ այն համաձայնագրերը, որոնք ձևակերպվել են Աբխազիայի և Ցխինվալի շրջանի հետ ռազմավարական համագործակցության շուրջ և շատ խնդրահարույց են: Մենք այդ մասին խոսում ենք բոլոր միջազգային հարթակներում»,- ասել է Մարգվելաշվիլին «Իբերիա» հեռուստաընկերության հետ զրույցում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև