Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվարի 7 ը համացանցում հայատառ գրելու օրն է. Նախաձեռնությունը հինգ տարեկան է

Փետրվար 07,2017 10:52

Նախաձեռնությունը  մեկնարկել  է 2012թ ի  փետրվարի 7-ին,  ֆեյսբուքի օգտատեր Զոհրապ Եգանյանի կողմից արվածմեկ գրառումով, որով առաջարկվում էր փետրվարի 7-ը հռչակել համացանցում հայատառ գրելու օր, այն պետք է սկիզբ դներ վիրտուալ հարթակներում մեսրոպատառ հայերենի տարածմանը: Նախաձեռնությանն այս ընթացքում միացել են բազմաթիվ անհատներ ու կազմակերպություններ։

Հայատառ գրելու կոչ արվել է նաև ազգային ժողովում, բջջային օպերատորներից մեկն իր բաժանորդներին արդեն ուղարկում է հայատառ կարճ հաղորդագրություններ, թեման հետաքրքրել է նաև արտասահմանյան մամուլին։ Լուծված է նաև մեսրոպատառ հայերենով  գրելուն խոչընդոտող տեխնիկական հարցերը՝ համացանցին միացող բոլոր տեսակի սարքերից այսօր կարելի է գրել մեսրոպատառ հայերեն,անվճար հասանելի են նաև համապատասխան ծրագրերը:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728