«Կա սահմանված ժամկետ, թե երբ է նախագահը նշանակում ընտրությունների օրը, այդ սահմանված ժամկետն անցել է, ու Սերժ Սարգսյանը ուզենա էլ, իրավունք չունի ընտրությունների օրը փոխի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով ապրիլի երկուսը ընտրությունների օր նշանակելու հարցով ՀԱԿ-ի՝ Սահմանադրական դատարան դիմելուն:
Ըստ նրա, եթե Սահմանադրական դատարանը ապրիլի երկուսին նշանակված ընտրությունները համարի հակասահմանադրական, ապա Ընտրական օրենսգրքի մի ամբողջական բաժին դառնում է հակասահմանադրական. «Ինչ օրենսգրքով ենք գնալու ընտրությունների, ինչպիսի ընտրություններ են լինելու… Ես կիսում եմ Էլինար Վարդանյանի տեսակետը, որ իրականում սահմանադրության այն դրույթը, որի հիման վրա նշանակվել է օրը՝ լիազորությունների ավարտից հիսուն, վաթսուն օր առաջ, այդ դրույթը դեռ ուժի մեջ չի մտել:
Բայց այստեղ ուրիշ խնդիր կա, պետք է ապահովեն ընտրական օրենսգրքի պահանջները, մասնավորապես՝ երկրորդ փուլի հետ կապված, որ ամփոփելու, բողոքարկելու ժամանակ լինի, անհրաժեշտության դեպքում վերաքվեարկության ժամանակ լինի, այս առումով, խնդիրներ կլինեն, եթե այդ ընտրությունները լինեն ապրիլի տասից հետո:
ԸՕ-ը Սերժ Սարգսյանին երկու օր է հնարավորություն տվել ընտրությունների նշանակման համար՝ ապրիլի երկուսն ու ապրիլի իննը: Իմ կարծիքով, նախընտրել են ապրիլի երկուսը, որ առավելագույնս հեռու լինի ավագանու ընտրություններից, որը մայիսին է լինելու, երեւի նաեւ որ ավագանու ընտրությունների քարոզարշավը չվերագրվի խորհրդարանական ընտրությունների լռության օրվա հետ: Ես այդքան մեծ կարեւորություն չեմ տալիս քվեարկության օրին, ինձ համար կարեւոր է, թե ինչպիսի ընտրություններ կլինեն, ոչ թե այդ ընտրությունները կլինեն տասը օր շո՞ւտ, թե՞ տասը օր ուշ:
Կարդացեք նաև
Հիմա կենտրոնանալ քվեարկության օրվա վրա, այդքան էլ արդարացված չեմ համարում»,- ասաց Դանիել Իոաննիսյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
մէջբերում ՝ «Ես կիսում եմ Էլինար Վարդանյանի տեսակետը, որ իրականում սահմանադրության այն դրույթը, որի հիման վրա նշանակվել է օրը՝ լիազորությունների ավարտից հիսուն, վաթսուն օր առաջ,
այդ դրույթը դեռ ուժի մեջ չի մտել»…
սակայն Տիկին Վարդանյանը հակառա՛կն էր պնդում !!
http://www.aravot.am/2017/01/18/846687/
http://www.aravot.am/2017/01/23/848122/
միտքը հանկարծ փոխե՞լ է…
Երեւանը մի մասն է ամբողջ Հայաստանի: Եվ ինչ.- Եզրակացնե՞նք որ Երեւանի ավագանու ընտրությունների թվականի պատճառով պիտի նշանակել ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԺ-ի ընտրության օրը: Չի՞ կարելի մտածել Երեւանի ավագանու ընտրության համար նոր օր նշանակելու մասին: