Կառավարության վերջին նիստի ժամանակ մի ուշագրավ դրվագ արձանագրվեց: Սպորտի և երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանը օրակարգային հարցերի շուրջ զեկույց էր ներկայացնում, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը մեղմ ժպիտով ընդհատելով նրան հարցրեց. «Իսկ ի՞նչ եղավ առողջ ապրելակերպի վերաբերյալ հանձնարարականի կատարումը»:
Այդ հարցադրումը ակնհայտորեն շփոթմունք առաջացրեց նախարարի մոտ և պատասխանը այն աստիճան ոչ ադեկվատ էր, որ ծիծաղ առաջացրեց բոլոր ներկաների մոտ: Ըստ էության, վարչապետը դժգոհություն արտահայտեց սպորտի և երիտասարդության նախարարության աշխատաոճի վերաբերյալ:
Սա հետաքրքրական է այնքանով, որ վերոնշյալ նախարարությունը տարիներ շարունակ համարվել է օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի «անձնական բոստանը», և այդ նախարարները, սովորաբար, հաշվետու էին միմիայն իրեն:
Կարեն Կարապետյանը փաստորեն նախազգուշացնում է թե՛ կոնկրետ Հրաչյա Ռոստոմյանին ու թե՛ Գագիկ Ծառուկյանին, որ ժամանակները փոխվել են, և յուրաքանչյուր նախարար առաջին հերթին հաշվետու է գործադիրի ղեկավարին:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ