«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի գտնվելու վայրը պարզվել է: Այս մասին France 24 հեռուստաալիքին ասել է Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին:
«Նա գտնվում է մեկուսացման մեջ, նրա տեղաշարժը սահմանափակ է»,- ասվում է հեռուստաալիքի թվիթերյան էջում: Իրաքի վարչապետի հետ զրույցի այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Նշենք, որ Ալ-Բաղդադիի համար ԱՄՆ պետդեպի կողմից նշանակված է 25 մլն դոլար գլխագին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ