Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ լրանա ՍԴ նախագահի 70-ամյակը, նա դադարելու է պաշտոնավարել. (Տեսանյութ)

Փետրվար 06,2017 21:42

Սահմանադրական դատարանում այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն ասաց, որ 2018թ. ապրիլի 9-ից Սահմանադրական դատարանը կստանձնի լուրջ լիազորություններ, որոնք սահմանված չեն գործող Սահմանադրությամբ:

Aravot.am-ի հարցին ի պատասխան, թե արդյո՞ք առաջիկայում Կառավարությունում ներկայացվելիք «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը ենթադրում է, որ 2018-ից հետո ՍԴ ներկայիս նախագահ Գագիկ Հարությունյանը դադարելու է պաշտոնավարել, Հրայր Թովմասյանն ասաց. «ՍԴ գործող նախագահի վրա դեռեւս տարածվում է 1995թ. Սահմանադրությունը»:

«Իսկ 2018թ-ի՞ն» հարցին էլ Թովմասյանն այսպես արձագանքեց. «Ըստ օրենքի՝ անկախ ամեն ինչից՝ ում 70-ամյակը, երբ լրացավ, այդ ժամանակ էլ դադարելու է պաշտոնավարել»:

Նշենք, որ ՍԴ ներկայիս նախագահի 70-ամյակը լրանում է 2018թ-ին:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728