Քիչ առաջ «Առավոտ»-ի հետ զրույցում Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար, Դավիթ Շահնազարյանը հայտնեց, որ չի մասնակցելու ԱԺ առաջիկա ընտրություններին:
Նա նշեց, որ երբեք Հայաստանի ընտրություններում այս աստիճանի բարձր չի եղել Մոսկվայի ուղղակի ներգրավվածությունը: Բացի այդ, պարոն Շահնազարյանն առաջիկա ընտրական գործընթացները համարում է ամենաապաքաղաքականը եւ ոչ գաղափարականը, հետեւաբար անիմաստ է համարում որեւէ կուսակցության կամ դաշինքի համամասնական եւ ռեյտինգային ցուցակներում ընդգրկվելը:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ