Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես բուրժուադեմոկրատական հեղափոխությանը դեմ ՀՀՇ-ն հայտնվեց «Ծառուկյան» դաշինքում. «1in.am»

Փետրվար 06,2017 21:12

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը։

– Պարոն Իգիթյան, փետրվարի 5-ի ՀՀՇ համագումարում կուսակցության վարչության 11 անդամները, այդ թվում նաև՝ Դուք կողմ եք արտահայտվել  առաջիկա ընտրություններին «Ծառուկյան» դաշինքով մասնակցությանը։ Գաղափարական տարաձայնությունները  խոչընդոտ չե՞ն հանդիսանա։

– Վարչության նիստ է եղել, որոշվել է, որ գործընթաց գնա ՀՀՇ-ի՝ «Ծառուկյան» դաշինքին միանալու վերաբերյալ։ Գաղափարական առումով այսպես նշեմ՝ դժվար է գտնել Հայաստանում կուսակցություններ, որոնց գաղափարները համընկնում են։ Իմ կարծիքով՝ այս գործընթացը մարտավարական է, ոչ թե ռազմավարական։ Ռազմավարական հարցերը՝ ի շնորհիվ այս փոփոխությունների, լուծվելու են խորհրդարանում։

– Տարաձայնությունները հետագայում չե՞ն խանգարի միասին աշխատել։

– Մարտավարությունը հետևյալն է՝ միասին պայքարել, որ Հանրապետական կուսակցությունը հնարավորինս քիչ ձայն ունենա, և հայտնվել խորհրդարանում. հետագա հարցերը լուծվելու են խորհրդարանում։

– Դուք մշտապես եղել եք Հայաստանի եվրաասոցացման կողմնակիցը, կտրուկ դեմ եք եղել ԵՏՄ-ին անդամակցելու որոշմանը, իսկ այդ դաշինքում տեղ գտած ուժերը խորհրդարանում  և դրանից դուրս վավերացրել են իշխանությունների այդ քաղաքականությունը։ Նույն ճամբարում ինչպե՞ս հայտնվեցինք։

– Հայաստանում ընդդիմադիր կամ ոչ ընդդիմադիր չեն համարվում այն ուժերը, որոնք ունեն եվրոպական կամ ռուսական կողմնորոշում։ Դրանով չի որոշվում, այլ իշխանության հանդեպ կողմնորոշմամբ։ Օրինակ նայեք՝ Հովիկ Աբրահամյանը դուրս է եղել Հանրապետական կուսակցությունից, և այդ կուսակցությունը Աբրահամյանին համարում է ընդդիմադիր։ Ես չեմ կարծում, որ Աբրահամյանը փոխել է  իր դիրքորոշումը և դարձել եվրոպամետ։ Հենց Հանրապետականն է հայտարարում, որ ցանկացած կուսակցություն և դաշինք որ մեզ հետ չէ, մենք համարում ենք ընդդիմադիր և պայքարում իրենց դեմ։ Վերջերս այդ մասին բարձրաստիճան հանրապետական է ասել։

– Ժամանակին ՀՀՇ-ից շատերը մեղադրում էին Լևոն Տեր-Պետրոսյանին բուրժուադեմոկրատական հեղափոխության փորձ անելու, Ծառուկյանի հետ գործակցության համար։ Ինչպե՞ս ստացվեց, որ հիմա Ծառուկյանի հետ համագործակցելն ընդունելի եղավ ձեզ համար։

– Մենք մեղադրում էինք Լևոն Տեր-Պետրոսյանին, համաձայն չէինք իր այն դիրքորոշմանը, որ ինչ-որ հեղափոխություն է անում, մարդ է փոխում։ Ընդհանրապես ես իմ  կարծիքն եմ հայտնել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը  օգտագործում է մարդկանց իր նպատակներին հասնելու համար, այդ թվում՝ նաև Ծառուկյանին։ Ժամանակները ցույց տվեցին, որ իր համար որևէ նշանակություն չուներ՝ ճնշո՞ւմ են Գագիկ Ծառուկյանին, պե՞տք է նրա կողքին, կանգնել, թե՞ ոչ։ Բացի այդ՝ այսօրվա ֆորմատը հետևյալն է. կուսակցությունները միմյանց գործընկեր համարելով՝ միասին գնում են պայքարի։ Ընդ որում, բոլորը պայքարելու են կեղծիքների, այսինքն՝ այն զենքի դեմ, որ սովորաբար օգտագործում է իշխանությունը՝ ի դեմս Հանրապետական կուսակցության։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «1in.am»ի կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728