Ինչպես հայտնի է, այսօր ժամը 11:00-ի սահմաններում ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Գոռ Համազասպի Գարեգինյանը:
Գոռը Ախուրյանի տարածաշրջանի Շիրակ գյուղից է: Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց գյուղապետ Խորեն Հարությունյանը, ծնողները մոտ մեկ տարի առաջ Գոռին բանակ ճանապարհելուց հետո մեկնել են Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի մարզ՝ արտագնա աշխատանքի:
Նրանք, ըստ գյուղապետի, բնակվում են սոցիալապես ծանր պայմաններում, անգամ տուն չունեն, ապրում են տնակում: Մենք հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ են ապրում տնակում, պարզվեց այս գյուղում դեռ կան երկրաշարժից անօթեւան մնացած բազմաթիվ ընտանիքներ: Գոռը տան ավագ որդին է, ունի երկու անչափահաս եղբայրներ: Գյուղապետի ասելով, սպասում են Գոռի ընտանիքի անդամներին, նրանք վաղը կլինեն Հայաստանում:
Լուսանկարում` Շիրակի գյուղապետ Խորեն Հարությունյանը:
Կարդացեք նաև
Լուսանկարը` «Հետքի»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ