ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Ա.Ղամբարյանն այսօր ընդունել է ԱՄՆ իրավապահ համագործակցության և թմրամիջոցների դեմ պայքարի պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված են եղել նաև Լաս Վեգասի ոստիկանության ներկայացուցիչները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ընտանեկան բռնությունների դեմ պայքարի, քննության առանձնահատկություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Կողմերը բարձր են գնահատել ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ իրավասու մարմինների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը, փաստվել է, որ Քննչական կոմիտեի կողմից իրականացված հետազոտություններն ու կոնկրետ հանցատեսակի վիճակագրության վարումը հնարավորություն է տալիս առավել ամբողջական պատկերացում կազմել ընտանեկան բռնությունների տարածվածության աստիճանի, աշխարհագրության, բնույթի և զոհերի, նպաստող պայմանների մասին, որի պարագայում հնարավոր կլինի բարձրացնել ընտանեկան բռնությունների դեմ պայքարի արդյունավետությունը։
Ա.Ղամբարյանը կարևորել է քննիչների մասնագիտացումը և բարձր գնահատել Իրավապահ համագործակցության և թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի և Լաս Վեգասի ոստիկանության կողմից փետրվարի 7-10-ը Երևանում իրավապահ մարմինների աշխատակիցների համար նախատեսված վերապատրաստման դասընթացի անցկացումը։
Կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ փոխգործակցությունը։
Կարդացեք նաև
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին