Լրահոս
Օրվա լրահոսը

«Կան հայերեն վատ խոսող պատգամավորներ, բայց նրանց լավ կամ վատ հայերեն խոսելը չի ստուգվելու». Հրայր Թովմասյան. (Տեսանյութ)

Փետրվար 06,2017 19:00

«Առաջին անգամ Սահմանադրությամբ ամրագրեցինք, որ ազգային փոքրամասնությունները ԸՕ-ով նախատեսված կարգով պետք է ներկայացված լինեն ԱԺ-ում: Որպեսզի հարց չառաջանար, թե արդյո՞ք նրանք կարող են Խորհրդարանում օգտագործել իրենց լեզուն, ամրագրվեց, որ պետք է տիրապետեն հայերենին»,-ՀՀ Սահմանադրական դատարանում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավար, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը:

Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու` հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգումն իրականացվում է թեստավորման միջոցով, որի արդյունքում տրվում է համապատասխան տեղեկանք: Ըստ կարգի` տեղեկանք ստանալու համար քաղաքացին պետք է դիմի ՀՀ կրթության և գիտության նախարարություն:

Հրայր Թովմասյանը տեղեկացրեց՝ եթե անձը որեւէ ուսումնական հաստատությունում ստացել է հայերենով կրթություն, դա հաստատվում է համապատասխան փաստաթղթով. «Դա կլինի դպրոց, տեխնիկում, համալսարան…այս ամենը նախատեսված է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար…Հասկանում եմ՝ կան պատգամավորներ, որոնք վատ են խոսում հայերեն, նրանց վրա դա չի տարածվելու, եւ լավ կամ վատ հայերեն խոսելը չի ստուգվելու»:

Մանրամասն՝ տեսանյութում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728