«Դաշինքով փորձում են մի քանի «զրո» իրար գումարելով՝ ստանալ «ոչ զրո»: Այդպես չի լինում, դա դեմ է թվաբանության օրենքներին: Դաշինքներն անսկզբունքային են՝ կենտրոնացած որոշ անձերի շուրջը»,-«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կազմավորված քաղաքական ուժերի դաշինքներին, ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Նա անդրադարձավ մասնավորապես «Ծառուկյան դաշինքին»՝ կարծիք հայտնելով, որ դաշինքը կոչելով «Ծառուկյան»՝ ազնիվ են վարվել. «Դա իսկապես Ծառուկյան անձի շուրջն է կազմակերպվել: Թե ինչո՞վ է այն ներկայանալու հասարակությանը, բացի բարի ցանկություններից, կապրենք-կտեսնենք: Մյուս կողմից, Ծառուկյանն առաջին անգամ չի մասնակցում ընտրություններին, եւ հիմքեր չեմ տեսնում ասելու, որ նրա ներկայիս մասնակցությունը նախորդից տարբերվելու է որակական առումով»:
Ըստ Ռուբեն Մեհրաբյանի՝ «Ելք» դաշինքն, այնուամենայնիվ, ինչ-որ առումով ինքնաբուխ ուժ է. «Դրա բաղկացուցիչ քաղաքական ուժերը տարբեր լինելով՝ փորձում են ընդհանուր բան գտնել, թե որքանով կստացվի՝ կյանքը ցույց կտա»:
Մանրամասն` տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ