Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ս. Օհանյանի հետ կապված էլ քրեական հետապնդում կարող է լինել, ինչպես Ծառուկյանի «չմուծված հարկերը». Նարեկ Սամսոնյան (Տեսանյութ)

Փետրվար 06,2017 17:54

«Ելք»-ի ընտրազանգվածն ընդդիմադիր է, բայց ոչ այն ընդդիմադիր ընտրազանգվածը, որն առավել կողմնակից է, ասենք, ԵՏՄ-ից դուրս գալուն»,-«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ստեղծված դաշինքներին, ասաց «Քաղաքացիական գիտակցություն» հ/կ նախագահ Նարեկ Սամսոնյանը:

Ըստ նրա, Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան դաշինքում կուտակված է իշխանությունից նեղացած զանգվածը, որը «իքս» պահից կարող է կառավարելի լինել իշխանության կողմից. «Ցանկացան պահի, ինչպես Սերժ Սարգսյանը որոշեց, որ Ծառուկյանի չմուծված հարկերը պետք է տեսնել, շատ հեշտ կարող են Սեյրան Օհանյանի հետ կապված օդում կախված հարցեր առաջանալ, որոնք քրեական հետապնդում սկսելու նախադրյալներ կարող են լինել»:

Սամսոնյանի համոզմամբ՝ վերահսկելի է նաեւ «Ծառուկյան դաշինքը», որը թեեւ Խորհրդարանում հայտնվելու ամենաիրական շանսերն ունի:

Նարեկ Սամսոնյանի խոսքով՝ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի դեպքում էլ հետեւյալ իրավիճակն է. «ՀԱԿ-ը հասկացավ, որ հանրային ռեսուրսի խժռումը, որն արեց անցնող տարիներին, իրեն հինգ տոկոսի շանս անգամ չի տալու, այդ պատճառով որոշեցին դաշինքով գնալ»:

Մանրամասն՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728