Լրահոս
Օրվա լրահոսը

«Տատիկս էր հիվանդ». ԱԺ-ում հուշում են, թե Իշխան Զաքարյանը ինչ ասի հաջորդ անհետանալուց

Փետրվար 06,2017 17:41

«Ասույթ կա ԱԺ-ում, որը ֆիլմից է գալիս՝ որտե՞ղ է Ցոլակ Դարբինյանը»,- ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսպես կատակեց, երբ ԱԺ-ում Իշխան Զաքարյանի փոխարեն ՀՀ վերահսկիչ պալատի 2017-ի գործունեության տարեկան ծրագրի նախագիծը ներկայացրեց նրա տեղակալը՝ Արա Նռանյանը:

Հետո Արամ Մանուկյանը հարցրեց՝ կարո՞ղ են Սահմանադրությամբ հիմնավորել, թե ինչու է Իշխան Զաքարյանը ԱԺ-ում նախագիծը ներկայացնելու փոխարեն նախընտրական հարցերով զբաղված:

Արա Նռանյանը պատասխանեց. «Պարոն Զաքարյանը գտնվում է արձակուրդում եւ հիմա զբաղված է նախընտրական հարցերով»:

Արամ Մանուկյանի խոսքերով՝ ամեն անգամ մի պատճառաբանությամբ Իշխան Զաքարյանը չի գալիս ԱԺ ու չի մոտենում ամբիոնին. «Ախր չի տեղավորվում ոչ տրամաբանության, ոչ օրենքի մեջ: Ամեն անգամ մի բան պիտի ասեք, մի դեպքում՝ տատիկս էր հիվանդ, մյուս դեպքում՝ ավտոբուսից ուշացա, հետո՞: Չէ՞ որ սա ԱԺ է, ներկայացնում եք ծրագիրը, հաշվետվությունները՝ առանց առաջին դեմքի: Պատասխանը, թե որտեղ է Ցոլակ Դարբինյանը, բոլորն էլ գիտեն»:

Հերմինե Նաղդալյանն էլ միջամտեց՝ ասելով, որ անցյալ տարի Իշխան Զաքարյանը ԱԺ եկել է, եւ Նռանյանն էլ օրենքով սահմանված կարգով է փոխարինում նրան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728