Աֆղանստանի Նուրիստան, Բադահշան և Փարվան նահանգներում ձնահոսքի հետևանքով զոհվել է 119, վիրավորվել 89 մարդ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով պաշտոնական տվյալները:
Ձնահոսքերի պատճառ է հանդիսացել երեք օր անդադար տեղացող ձյունը:
Նուրիստանի նահանգապետ Հաֆիզ Աբդուլ Քայումը հայտնել է, որ ձնահոսքը ծածկել է 500 բնակչություն ունեցող Ասֆա Թոլ գյուղը: Նրա խոսքով՝ աղետի վայրում հայտնաբերվել է 53 զոհ և 22 վիրավոր, մյուս բնակիչները համարվում են անհետ կորած:
Իշխանությունները հայտնում են, որ ձնահոսքերի հետևանքով փակվել են երկրի կարևորագույն, այդ թվում Քաբուլը Քանդահարին կապող ավտոճանապարհները:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ