Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյան. Դատապարտյալի համար կանխատեսելի կդառնա  իր վարքագիծը

Փետրվար 06,2017 16:21

Եթե գնահատելու լինենք պայմանական վաղաժամկետ ազատման ընթացակարգը, քաղաքականությունը և արդյունքները, ապա գնահատականն անբավարար է: ՀՀ ազգային ժողովում, ներկայացնելով Քրեական, Քրեակատարողական և Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը՝ այս մասին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ դատապարտյալների մեծամասնության բողոք-պահանջները  կապված են պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի ոչ պատշաճ կիրառության, մերժման մասին կայացված որոշումների  անբավարար հիմքերի կամ իրենց համար անհասկանալի լինելու հետ:

Մեր գլխավոր նպատակը մեկն է՝ դատապարտյալի համար կանխատեսելի դարձնել  իր վարքագիծը: «Պատշաճ վարքագիծը գնահատելիս հաշվի կառնվեն մի քանի հանգամանքներ՝ խրախուսանքի կամ կարգապահական տույժի առկայություն կամ բացակայություն, պատժի կրման ընթացքում  որոշակի կրթական ծրագրերի, մարզական կամ մշակութային միջոցառումների մասնակցություն, եթե նման հնարավորություն եղել է»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ կփոփոխվի նաև Անկախ հանձնաժողովի կազմը: Առաջարկվում է այդ կազմում ընդգրկել հոգեբանների, հոգեբույժների, սոցիալական աշխատողների, կրիմինոլոգների, որոնք կներկայացնեն մասնագիտական եզրակացություն, որի հիման վրա  դատարանը կորոշի անձի պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը: Առաջարկվող փոփոխությամբ, նաև իրավունք կվերապահվի դատապարտյալին  ներկա գտնվելու իր պայմանական վաղաժամկետ ազատման խնդրով հարցի քննարկմանը:

Նախարարի համոզմամբ, փոփոխությունների իրագործումը մի կողմից կբարձրացնի անկախ հանձնաժողովների գործունեության արդյունավետությունը և կշտկի Հայաստանում պատժից պայմանական վաղաժամկետ ազատման, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու կառուցակարգերում առկա թերությունները, մյուս կողմից կապահովի հասարակության, նրա ներկայացուցիչների մասնակցությունն այդ խնդիրների լուծմանը

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728