Պատասխանելով հարցին, թե արձակուրդ վերցնելո՞ւ է ընտրություններին մասնակցելու համար եւ ի՞նչ ձեւաչափով է մասնակցելու, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, որը շաբաթ-կիրակի Ծաղկաձորում կազմակերպված դասընթացին լրագրողներին ներկայացրեց պետական գնումների համակարգում կատարված փոփոխությունները, ասաց. «Այդ հարցին այս պահին դեռեւս չեմ կարող պատասխանել, որովհետեւ Հանրապետական կուսակցությունում համապատասխան որոշում դեռ չի կայացվել, ներառյալ ցուցակների մասով եւ այլն, երբ կկայացվի, դրանից ածանցված իմ բոլոր որոշումների մասին դուք տեղյակ կլինեք»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ