Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն դարձել է “Բորսայի լավագույն անդամ 2016” ըստ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի

Փետրվար 06,2017 16:14

Տեղի է ունեցել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի լավագույն անդամ 2016» ամենամյա մրցանակաբաշխությունը: «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ արժանացել է «Բորսայի լավագույն անդամ 2016» գլխավոր մրցանակին: Մրցանակաբաշխությունը անցկացվում է արդեն յոթերորդ տարին անընդմեջ, որտեղ հաղթողին ընտրելու համար հաշվի են առնվում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» հարթակներում կնքված գործարքների քանակը, ծավալը եւ արդյունավետությունը:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի լավագույն անդամ 2016» ամենամյա մրցանակաբաշխությանը յուրաքանչյուր անվանակարգում ներկայացված են եղել երեք թեկնածու, որոնցից հաղթող է ճանաչվել մեկ մասնակից: «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ներկայացված էր որպես թեկնածու երեք անվանակարգերում` «Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում», «Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում» և գլխավոր մրցանակ – «Բորսայի լավագույն անդամ»:

Անցած տարի «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն հաղթող էր ճանաչվել «Բորսայի լավագույն անդամ՝ վարկային ռեսուրսների շուկայում 2015» և «Բորսայի լավագույն գործընկեր` առևտրի մասնակից» անվանակարգերում:

«Բորսայի լավագույն անդամ» մրցանակաբաշխությունը հիմնվել է 2010թ.-ին և նպատակ է հետապնդում խրախուսելու բորսայի տարբեր հարթակներում առավելագույն ներգրավվածություն ունեցող, ինչպես նաև Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված միջոցառումներին մասնակցող և մասնագիտական էթիկայի կանոններին հավատարիմ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728