Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի խոսքով՝ թեեւ Ստեփանակերտում գործում է «Կարմիր Խաչի» գրասենյակ, ադրբեջանցի գերու փաստն ակտիվացնում է ԵԱՀԿ-ի կողմից շփման գծում վստահության մեխանիզմների ստեղծման անհրաժեշտությունը:
«Նման դեպքերում անհրաժեշտ է նաեւ ԵԱՀԿ-ի եւ միջնորդների ավելի ակտիվ ներգրավվածությունը: Գերիների առնչությամբ նոր խնդիրներ են առաջանում, Ադրբեջանն էլ իր հերթին հնարավոր միջոցներով փորձում է խոչընդոտել ԵԱՀԿ գրասենյակի գործունեությանը»,-«Զարկերակ» մամուլի ակումբում այսօր, անդրադառնալով Թալիշի ուղղությամբ վերջերս հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն փորձին եւ հայկական ուժերի կողմից ադրբեջանցի դիվերսանտին գերեվարելու միջադեպին, ասաց Սերգեյ Մինասյանը:
Ըստ նրա՝ ԵԱՀԿ միջնորդները կարող են մտածել՝ Էլնուր Հուսեյնզադեին հակառակորդի մոտ գերի պահվող հայ զինծառայողի հետ փոխանակելու ուղղությամբ:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ