Ըստ քաղաքագետ Սերգեյ Մինասյանի՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ վերջերս Իրան կատարած այցն առանձնահատուկ նշանակություն ունի, եւ որպես դրա պատճառ կարելի է դիտարկել Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ ակտիվացող ռազմատեխնիկական գործակցությունը: «Մյուս կողմից, Իրանն այլեւս չի հանդիսանում միջուկային պատժամիջոցների կրող, ինչը դրական հնարավորություններ է ստեղծում գործընկեր երկրների համար»,-«Զարկերակ» մամուլի ակումբում այսօր ասաց նա:
Նա հիշեցրեց Վիգեն Սարգսյանի իրանցի պաշտոնակցի նկատառումը, թե Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի. «Իրանի դիրքորոշումն այս հարցում հավասարակշռված է եւ դրանով կարեւորվում է: Այդ դիրքորոշումը բխում է ՀՀ-ի եւ Արցախի շահերից: Բայց սպասել, որ այն չափից ավելի կփոխի, չարժի»:
Գնահատելով այցի այդյունքները՝ քաղաքագետը կարծիք հայտնեց, որ պաշտպանական ոլորտում հնարավոր են Իրանի հետ զարգացումներ, այդ մասին ակնարկներ են նկատվում. «Դա դրական կանդրադառնա նաեւ տարածաշրջանի պատկերի վրա»:
Մանրամասն ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ