ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան` ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գեւորգյանը, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրելու է իր թեկնածությունը: «Չեմ կարծում, որ ինչ- որ խնդիրներ լինեն, ու այդ մրցապայքարը անցնի կոռեկտության սահմանները: Ընտրակարգն այնպես է արված, որ բոլորն էլ պայքարեն: Մարդը ինքնին միշտ պայքարի մեջ է ցանկացած ոլորտում, դա լինի ընտրություններ թե այլ գործունեություն: Պրոֆեսիոնալ մարդը միշտ պայքարի մեջ է, որպեսզի լավագույնս իրեն դրսեւորի»,-ասաց նա:
ՀՀԿ-ի վարկաբեկված լինելու մասին լրագրողներից մեկի դիտարկմանը Արթուր Գեւորգյանը պատասխանեց. «Հեղինակություն չունեցող ուժը չի կարող լինել առաջինը»:
Այլ մանրամասները` տեսանյությում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ