«Մեսրոպ, անուն ազգանունները գրա, լուր կտամ ձեզի»,- խորհրդարանում, լրագրողների հարցին`առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրելո՞ւ է իր թեկնածությունն, ասաց ՀՀԿ խմբակցության գեներալ-պատագամավոր Մանվել Գրիգորյանը: Հարցին`չի՞ շարունակելու քաղաքական գործունեությունն, ասաց. «Որ շարունակեմ, առաջինը քեզ կասեմ: Հենց որ որոշեմ պրծնեմ, առաջինը քեզ կասեմ»:
Անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հարցը ԵԿՄ համագումարում քննարկելու թեմային` Մանվել Գրիգորյանն ասաց. «Այ մարդ, պրիչո՞մ Սեյրան Օհանյան: Մեծ, գրագետ աղջիկ ես, համագումարում էդ հարցը քննարկել չկա»: Դիտարկմանը` ամեն դեպքում նա քաղաքական հայտ է ներկայացրել, Մանվել Գրիգորյանը հակադարձեց. «Երկրապահ»-ում բոլոր կուսակցություններից, քաղաքական դաշտերից մարդ կա: Դա կամավորական միություն ա, աբսալյուտնի խնդիր չի լինի: Եթե ուրիշ բան, երկրապահի դեմ բան անեն, ով ուզում է լինի, կպատժվի, բայց քաղաքականություն մենք չենք արգելել»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ