«Ոնց որ` կուսակցությունը որոշի: Ես հո իմ գլխու չեմ»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության անդամ, գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանը: Լրագրողների հարցը վերաբերում էր առաջիկա խորհրդարանական ընտրություններում նրա առաջադրմանը: Հարցին` եթե կուսակցությունը չորոշի, ինքը կնեղանա՞ Հովիկ Աբրահամյանի նման, Սեյրան Սարոյանն ասաց, որ չի նեղանալու, որ նեղանա էլ` գնալու է իրենց տուն, ոչ մի ուրիշ տեղ չի գնալու. «Նեղանալս ո՞րն ա: Տղամարդ ենք»: Խոսելով Հովիկ Աբրահամյանի`ՀՀԿ-ն լքելու մասին, Սեյրան Սարոյանն ասաց. «Ես ո՞վ եմ, որ որոշեմ`ինքը գնաց կամ մնաց, կան ինքն ո՞վ ա, որ իմ մասին ասի»:
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև