Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարդան Օսկանյանը եւ Սեյրան Օհանյանը խոցելի են». Սերգեյ Մինասյան (Տեսանյութ)

Փետրվար 06,2017 14:25

«Ինչպես արդեն հայտնի է, մինչեւ ամսի 16-ը կուսակցությունները պետք է ԿԸՀ  ներկայացնեն պատգամավորների ցուցակները: Կարծում եմ՝ այս պահին քաղաքական ուժերի ներսում այդ տեղերի բաժանումն է ընթանում: Չի բացառվում, որ վերջին պահին որոշ քաղաքական ուժեր կփորձեն միավորվել կամ հակառակը»,-«Զարկերակ» մամուլի ակումբում այսօր խոսելով ներքաղաքական զարգացումներից՝ ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Նրա դիտարկմամբ՝ լուրջ մրցակցություն է լինելու ընդդիմադիր դաշտում. «ՀՀԿ-ն ունի իր լծակները, բայց մյուս կողմից՝ Արթուր Բաղդասարյանի եւ Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժերը փորձելու են աշխատել «կոնստրուկտիվ» ընդդիմության դաշտում եւ իրար համար հանդիսանալու են մրցակիցներ: Դասական ընդդիմության դաշտում են ՀԱԿ-ը, «Ելք»-ը: Այդ շարքում կփորձի լինել նաեւ Սեյրան Օհանյանի քաղաքական ուժը»:

Թե ինչպես են գործելու նախկին պաշտոնյաներ Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը, ըստ Սերգեյ Մինասյանի. «Փորձը ցույց է տալիս որ եթե չեն լինում ներքաղաքական «ֆորս-մաժորներ», ինչպես օրինակ Ուկրաինայում, նախկին պաշտոնյաները, որոնք խնդիրներ են ունեցել իշխանության հետ, ի վիճակի են մասնակցելու ներքաղաքական պայքարին, բայց միաժամանակ՝ ի վիճակի չեն լուրջ հաջողության հասնել: Վարդան Օսկանյանը եւ Սեյրան Օհանյանը խոցելի են՝ ելնելով այն հանգամանքից, որ իշխանության «նեգատիվ շլեյֆը» կապված է նրանց հետ: Նրանց դժվար կլինի աշխատել ընդդիմադիր դաշտում, որտեղ դասական քաղաքական ուժեր կան»:

Մանրամասն՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728