Լրահոս
Օրվա լրահոսը

Ներդրումներ` տնեցիներով

Փետրվար 06,2017 15:30

Փետրվարի 3-ին մի քանի տասնյակ գործարարների ուղեկցությամբ վարչապետ Կարեն Կարապետյանը Գյումրիում էր, որտեղ նա տուրիզմի զարգացման համար հատուկ հիմնադրամ ստեղծվելու մասին է խոսել: Նա հայտնել է, որ իր ընտանիքը պատրաստվում է առաջին ներդրողներից մեկը դառնալ, 500 հազար դոլարի ներդրում անել:

Այս հայտարարությունն, իհարկե, ողջունելի է: Սակայն հարց է ծագում` ինչո՞ւ երկրում ներդրումներ չեն իրականացվում, որո՞նք են դրանց իրական պատճառները: Ինչո՞ւ ենք այնպիսի իրավիճակում հայտնվել, որ երկրի վարչապետն է ստիպված օրինակ ծառայում: Բազմաթիվ հարցեր տվող լրագրողներին վարչապետը խորհուրդ է տվել մի քիչ պրագմատիկ լինել, տրամադրությունները փոխել, մի քիչ ժպտալ. «Այ մարդ, ինչքան ջղայն եք սաղդ նայում»,- ասել է նա: Իսկ դիտարկմանը, թե սոցիալապես ծանր քաղաքում հնարավոր չէ բարձր տրամադրություն ունենալ, Կարեն Կարապետյանը հակադարձել է. «Դե ուրեմն անընդհատ դիլխոր եղեք, ըտենց կլինի՞…»:

Հավանաբար, երկրի վիճակն իսկապես այնքան անմխիթար է, որ լրագրողների տարրական հարցերը նյարդայնացնում են վարչապետին:

Մանրամասների մասին կարդացեք՝  այստեղ

«Առավոտ», 04․02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728