Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է տեսնենք՝ ձեռ տալի՞ս է նրա այցը Հայաստան». Գալուստ Սահակյանը՝ Կարո Փալյանի մասին

Փետրվար 06,2017 12:50

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր 5-րդ գումարման ԱԺ-ի 11-րդ նստաշրջանի առաջին քառօրյա նիստն է:

Ժառանգության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին եւ առաջարկեց Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փալյանին հրավիրել ԱԺ, որ ուղերձով հանդես գա. «Այդ պաշտոնական հրավերը դուք պետք է անեք: Խնդրում եմ պարզաբանեք՝ դուք պատրաստվո՞ւմ եք պաշտոնական հրավերով հրավիրել»: Նա ասաց, որ Փալյանը Թուրքիայի խորհրդարանում ուղերձով է հանդես գալիս եւ ճնշումների է ենթարկվում:

Գալուստ Սահակյանն ասաց, որ միտքը շատ լավն է, ընդունելի է բոլորի կողմից, բայց քաղաքական խնդիր կա այստեղ. «Պետք է վերլուծենք, տեսնենք՝ արդյոք ձեռ տալի՞ս է նրա այցը Հայաստան»:

Զարուհի Փոստանջյանը համաձայնեց՝ իսկապես հրավերն ունի քաղաքական նպատակ եւ հենց այդ նպատակից ելնելով էլ պետք է մենք մեր համերաշխությունը հայտնենք Փալյանին. «Մենք խնդիր ունենք քաղաքական համատեքստում հետապնդել եւ պաշտպանել մեր իրավունքները, այդ թվում` պաշտպանել նաեւ Կարո Փալյանի իրավունքը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728