Քիչ առաջ մեկնարկեց 5-րդ գումարման ԱԺ-ի այս տարվա առաջին քառօրյա նիստը: Պատգամավորները՝ իրար կարոտած, ԱԺ միջանցքներում գրկում ու համբուրում էին իրար:
ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանը նույնպես ՀՀԿ-ի իր ընկերներին գրկախառնվելուց հետո շարժվեց դեպի նիստերի դահլիճ: Լրագրողների հարցին՝ հնարավո՞ր է, որ սա ձեր վերջին նիստն է, Առաքել Մովսիսյանը տվեց իր ստանդարտ պատասխանը՝ ես ձեզ չե՞մ ասել, որ վաղը կարող է մարդ ընկնի՝ ոտը ջարդի:
Սամվել Ալեքսանյանն էլ, ինչպես միշտ, ժպիտը դեմքին շտապում էր քվեարկությանը: Մեր դիտարկմանը, որ ժպիտը չի պակասում ձեր դեմքից՝ նա արձագանքեց. «Բա ի՞նչ պիտի լինի»:
Տեսնելով լրագրողներին՝ նա հանկարծ հիշեց, որ Նոր տարուց հետո չի տեսել մեզ. «Դե շնորհավոր ըլնի ձեր Նոր տարին»:
Կարդացեք նաև
Սամվել Ալեքսանյանն ավելի ուշ հայտարարեց, որ անպայման առաջադրվելու է: Լրագրողների դիտարկմանը, որ Հեղինե Բիշարյանն էլ կարող է այդ ընտրատարածքում առաջադրվել, ի՞նչ եք անելու, պատասխանեց՝ թող մեր քուրը իմ դեմ չառաջադրվի:
ՀռիփսիՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ