Լրահոս
Օրվա լրահոսը

Օրգանիզմում ինչի պակասը կարող է գլխացավի պատճառ դառնալ

Փետրվար 06,2017 13:00

Գլխացավերի ժամանակ բնաբույժները խորհուրդ են տալիս ճակատի վրա կաղամբի տերեւներ դնել ու կապել, կամ մեղրամոմով գլխարկ պատրաստել եւ դնել գլխին։ Կարելի է նաեւ քունքերը շփել կիտրոնի կեղեւով, կամ խնձորի քացախի վրա ջուր ավելացնել, դնել կրակին եւ երբ սկսի գոլորշին բարձրանալ, գլուխը թեքել դեպի գոլորշին եւ մոտ 75 անգամ շնչել։ Առաջարկվում է նաեւ սխտորը խորովել եւ դնել քունքերի վրա։

Հայտնի է, որ սթրեսային վիճակում գտնվող մարդկանց մոտ հաճախակի է գլխացավեր լինում, որոնց ժամանակ դեղահաբերն էլ չեն օգնում: Այսպիսի մարդկանց մասնագետներն առաջարկում են օգտագործել մի շարք մթերքներ, որոնք կկարգավորեն ներվային համակարգը, եւ կազատվեն հաճախակի գլխացավերից: Օրինակ՝ կարտոֆիլի օգտագործումը: Մասնագետները նշում են, որ օրգանիզմում կալիումի անբավարարության դեպքում գլխացավերը դառնում են անխուսափելի, իսկ կարտոֆիլը պարունակում է կալիում, որն անհրաժեշտ է սրտանոթային համակարգի նորմալ աշխատանքի համար: Կարտոֆիլը հատկապես օգտակար է խորոված տարբերակով:

Մարդուն նյարդային համակարգն անհանգստացնում է, երբ օրգանիզմում կա վիտամին B-ի պակաս, որի արդյունքը տագնապեցուցիչ է, քանի որ ուղեկցվում է գլխացավով: Սպանախը այդ առումով շատ օգտակար է, բայց պետք է հիշել, որ այն օգտագործելու համար պետք է ընտրել հում, աղցանային տարբերակը: Եփելիս սպանախը կորցնում է իր օգտակարությունը:

Մագնեզիումի պակասը օրգանիզմում եւս բերում է նյարդային ջղաձգության: Սննդաբանները հատկապես կանանց խորհուրդ են տալիս օգտագործել նուշ՝ անոթները միշտ նորմալ վիճակում պահելու համար: Նրանում պարունակում է մեծ քանակությամբ մագնեզիում, որը պատասխանատու է անոթային համակարգի ամրության եւ էլաստիկության համար:

Մածունը եւ բնական կաթնաշոռը եւս պետք չէ անտեսել: Կաթնամթերքը պարունակում է կալցի, որը կարգավորում է արյան ճնշումը, հանում է օրգանիզմի լարվածությունը եւ նվազեցնում գլխացավը:

Միգրենի ցավի ժամանակ խորհուրդ է տրվում օգտագործել քունջութի սերմեր, որը հարուստ է վիտամին E-ով եւ մագնեզիումով: Ավելի արդյունավետ կլինի, երբ այն ուտեք կաթնաշոռի հետ:

Ձավարեղենը նույնպես օրգանիզմին անհրաժեշտ նյութեր է տալիս, ուստի շիլաները եւ չմարնեցրած ցորենի հացը պետք է լինի յուրաքանչյուրի սննդակարգում:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

04,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728