Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Առողջությունը պահպանելու մի քանի պայման

Փետրվար 06,2017 12:30

Կենսաքիմիկոսները ենթադրում են, որ 1 վայրկյանում առողջ լյարդում տեղի են ունենում մոտ 400 տրիլիոն ռեակցիաներ, իսկ մասնավորապես ճարպակալած լյարդը իրականացնում է դրանց միայն 10 տոկոսը: Լյարդից ճարպը լուծվում, հեռանում է խոլինի (B խմբի վիտամիններ) առկայությամբ: Մասնագետները բազմիցս հայտարարում են, որ պետք է հրաժարվել սպիտակ հացից, մակարոնեղենից, որոնք հանգեցնում են լյարդի ճարպակալման, փոխարենը՝ շատ օգտագործել թարմ միրգ եւ բանջարեղեն:

Մասնագետները ընդգծել են նաեւ, որ յուրաքանչյուր տեսակի ֆիզիկական ակտիվություն ոչ միայն ամրացնում է մկաններն ու ոսկորները, այլեւ սննդարար նյութեր է լցնում արյան մեջ, որոնք էլ արագ հասնում են բջիջներին: Այնպես որ, առանց ֆիզիկական ակտիվության ամենալավ սննդակարգն անգամ երկրորդական է դառնում:

Մեր օրգանիզմում անընդհատ տեղի են ունենում քայքայման ու վերակառուցման գործընթացներ: Մեռնում են որոշ բջիջներ, հյուսվածքներ, նրանց տեղում առաջանում նորերը: Այդ ամենի համար «շինանյութ» է անհրաժեշտ՝ հանքային աղեր, վիտամիններ եւ այլ նյութեր, որոնք մարդը պետք է ստանա սննդի հետ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

04,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728