ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
Բքի պատճառով դժվարանցանելի է Սիսիան-Գորիս ճանապարհահատվածը:
Կոտայքի, Թումանյանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Կարդացեք նաև
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն