ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանն անվանել է «թիվ մեկ ահաբեկչական պետություն»:
«Իրանը բացարձակապես չի հարգում մարդու իրավունքները: Այն համար մեկ ահաբեկչական պետությունն է: Այն իր միջոցներն ուղղում է սպառազինությանը»,- ասել է Թրամփը Fox News հեռուստաալիքի հետ զրույցում:
ԱՄՆ նախագահը նաև խոստացել է Թեհրանի հետ գործել պատժամիջոցների դիրքերից: «Մենք արդեն սկսել ենք դա անել»,- ասել է նա:
Ընդ որում, Թրամփը նշել է, որ իր գործողությունների մասին նախապես չի զգուշացնի: «Ես միշտ քննադատել եմ նախագահ Բարաք Օբամային այն բանի համար, որ նա նախապես հայտարարում էր Մոսուլում և այլ վայրերում զորքեր տեղակայելու մասին: Նրանք նշում էին օրը և ժամը: Ես երբեք չեմ հավատացել դրան»,- ասել է Թրամփը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ