Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդ մի քանի ծանրորդներ գոհացրեցին գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին

Փետրվար 05,2017 20:33

Երեւանի ՕՀՊՄՔ-ում այսօր ավարտվեց ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնությունը: Ըստ քաշային կարգերի, հանրապետության չեմպիոնի կոչումը նվաճեցին. 56 կգ. Լեւոն Թորոսյան՝ երկամարտի 206 կգ, 62 կգ. Դավիթ Գասպարյան՝ 252 կգ, 69 կգ. Վանիկ Ավետիսյան՝ 291 կգ, 77 կգ. Ժորժ Եղիկյան՝ 302 կգ, 85 կգ. Դավիթ Հովհաննիսյան՝ 325 կգ, 94 կգ՝ Կարուշ Ղուկասյան՝ 350 կգ, 105 կգ. Սամվել Գասպարյան՝ 365 կգ, +105 կգ. Հայկ Հակոբյան:

Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ընդհանուր առմամբ բավարարված է արդյունքներով, քանի որ ըստ նրա, տարին նոր է սկսվում եւ հավաքականի մարզիկներն իրենց խոսքը պետք է ասեին ու դա արեցին: «Հանրապետության մակարդակով սովորական արդյունքներ էին», – ասաց նա: Մասնագետը նշեց այս առաջնությանը մասնակցած մի քանի երիտասարդների անուններ, որոնք մինչ այդ համալրել էին մեծահասակների հավաքականը ու կմնան թիմում՝ նախապատրաստվելով Եվրոպայի առաջնությանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728